Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման գործում ունեցած ներդրման համար։ Այս մասին գրել է Коммерсантъ-ը՝ հղում անելով Anadolu-ին։
Պարբերականի համաձայն՝ առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ու Սիրիայում հակամարտությունը, ռուս-թուրքական հարաբերությունները։ Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել հացահատիկի գործարքի շրջանակներում նոր նախաձեռնություններ մշակելու համար։
«Աքքույու» ԱԷԿ-ը Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Դրա կառուցմանը մասնակցում են ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական կողմերը։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում են «Աքքույու» ԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկին միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը։