Պելեի անունն ընդգրկվել է պորտուգալերենի բրազիլական բառարանում
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի անունը հայտնվել է պորտուգալական բառարանում՝ որպես «լավագույն» բառի հոմանիշ։
Պելեի հիմնադրամը սոցցանցերում գրառում է կատարել.
«Նա բասկետբոլի Պելեն է»։ «Նա թենիսում Պելեն է»։ Այս արտահայտությունները նշվել են թարգմանության օրինակներում:
«Միասին մենք պատմություն կերտեցինք և մեր պորտուգալական բառապաշարում գրեցինք ֆուտբոլի թագավորի անունը։ Պելեն նշանակում է «լավագույնը»,-ասված է Պելեի անվան հիմնադրամի թվիթերյան էջը։
Լեգենդար բրազիլացին մահացել է 2022թ․ դեկտեմբերին 82 տարեկանում, փոխանցում է Armsport.am-ը: