Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը. Բայրամով
Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում:
«Նախագահն անում է ադրբեջանական կողմի բազմաթիվ առաջարկներ։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակետի գործառույթ մտցնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար», - ասել է Բայրամովը։