Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության` 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, գույքի վնասման սպառնալիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: