ԱՄՆ բռնցքամարտի ֆեդերացիան դուրս է եկել IBA-ի կազմից
ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (IBA) դուրս գալու մասին:
Հաղորդվում է, որ ֆեդերացիայի խորհուրդը միաձայն որոշում է կայացրել դուրս գալ, ինչը, ըստ հայտարարության, պայմանավորված է IBA-ի խախտումներով, ինչպիսիք են «Օլիմպիական շարժման նկատմամբ հարգանքի բացակայությունը», «Փարիզի Օլիմպիական խաղերին Բռնցքամարտի որակավորման համակարգը սաբոտաժի ենթարկելու փորձը», «ՄՕԿ-ի պահանջները չկատարելը, որոնք արգելում են պատժամիջոցների տակ գտնվող երկների մարզիկներին հանդես գալ չեզոք դրոշների ներքո»:
Ամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է նաև «World Boxing» կոչվող միջազգային կազմակերպության ստեղծման մասին, որը կներառի նաև Մեծ Բրիտանիան։
ԱՄՆ-ի հավաքականը նախկինում հրաժարվել է մասնակցել 2023 թվականի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին, փոխանցում է Armsport.am-ը։