Տոնավաճառից չնչին գումարով գնված ծաղկամանները գնահատվել են մոտ 1500 դոլար
Բրիտանացի 65-ամյա բնակչուհի Քրիստին Ռիմը պարզել է, որ այն ծաղկամանները, որոնք նա գնել է տոնավաճառից չնչին գումարով, կարող են գնահատվել 1,2 հազար ֆունտ ստերլինգ (122 հազար ռուբլի): Mediahub-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Wales Online-ը։
Հինգ տարի առաջ Իսպանիայում ապրելիս մի կին տոնավաճառում երկու ապակե ծաղկաման է գնել։ Նա դրանք գնել է ութ եվրոյով (718 ռուբլի) և դրել իր տանը։ Ավելի ուշ, արդեն վերադառնալով Մեծ Բրիտանիա, Ռիմը որոշել է ծաղկամանները տալ գնահատման։ «Ես վերանորոգում եմ իմ հյուրասենյակը, ուստի որոշեցի տեսնել՝ արդյոք դրանք ինչ-որ բան արժեն», - ասում է նա:
Պարզվել է, որ ծաղկամանները պատրաստվել են 20-րդ դարի սկզբին հայտնի Joh. Loetz Witwe գործարանում։ 13 սանտիմետր բարձրությամբ ծաղկամանները՝ եռաթև վերին եզրով, պատկանում են Լեցի ֆենոմեն ոճին։ Փորձագետները կարծում են, որ աճուրդում դրանց ընդհանուր արժեքը կարող է հասնել 1,2 հազար ֆունտի (122 հազար ռուբլի):
Ըստ Richard Winterton Auctioneers-ի գլխավոր գնահատող Սառա Ուիլյամսի, այս ոճի տարբերակիչ հատկանիշը վազայի մակերեսի ալիքաձև նախշն է: Այս տեխնիկան արտոնագրվել է 1898 թվականին: