Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը մարտի 31-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 79 դոլարից
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի 2023 թվականի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների արժեքը ընթացիկ տարվա մարտի 31-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 79 դոլարից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին վկայում են առևտրական հարթակի տվյալները:
Ըստ աղբյուրի՝ վերջին տվյալներով, Brent-ի արժեքը նվազել է 2,22 տոկոսով ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 78,97 դոլարի:
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունիսին մատակարարվող WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,73%-ով՝ հասնելով 76,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։