ՄՅՈՒ-ն պատրաստվում է ազատվել մի շարք ֆուտբոլիստներից
Ինչպես տեղեկացնում է անգլիական The Guardian պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նախապատրաստում է թիմի կազմի լայնածավալ փոփոխություն կատարել։
Թիմը ներկայումս ունի 32 խաղացող, ինչը նրանց դարձնում է Պրեմիեր լիգայի ամենամեծ կազմ ունեցող թիմերից մեկը (միայն Նոթինգհեմ Ֆորեսթն ունի ավելի շատ՝ 35)։ Ակումբը ցանկանում է ազատվել առնվազն 15 հոգուց։
Աղբյուրի համաձայն՝ ցուցակում ընդգրկված են հետևյալ խաղացողները՝ Ջեյդոն Սանչո, Էնթոնի Մարսիալ, Հարի Մագուայր, Վիկտոր Լինդելոֆ, Սքոթ ՄաքԹոմինեյ, Ֆրեդ, Դոնի վան դե Բեկ, Էնթոնի Էլանգա, Դին Հենդերսոն և Բրենդոն Ուիլյամս։
Պրեմիեր լիգայում 30 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 59 միավորով չորրորդն է, փոխանցում է Armsport.am-ը։