Ալաշկերտը հաղթեց Արարատին
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։
Առաջին կեսում 2 գոլ խփեց Արթուր Միրանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռասինենը: Մինչև ըմդմիջման գնալը տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Մահմուդը:
59-րդ րոպեին «Արարատը» մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը:
10 հոգով մնացած «Արարատը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Մեզագուեն: 85-րդ րոպեին հյուրերը հաշիվը դարձրին 4:2: Աչքի ընկավ Մենսահը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 51 միավորով 4-րդն է։ «Արարատը» 7-րդն է 29 միավորով: