Հայտնի է, թե որ դեպքում Նագելսմանը կգլխավորի Տոտենհեմը
«Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ստանձնել «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» հետ բանակցություններում ձախողվելուց հետո գերմանացին կենտրոնացել է «Տոտենհեմի» հետ տարբերակի վրա, քանի որ ցանկանում է ապրել և աշխատել Լոնդոնում։
Նագելսմանը հույս ունի, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում իր թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի։ Այս պայմանը գերմանացու համար առանցքային է թիմի հետ պայմանագիր ստորագրելուց առաջ:
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ 32 խաղից 53 միավորով։
Նագելսմանը մարտի վերջին հեռացվել էր «Բավարիայից», փոխանցում է Armsport.am-ը։