Բրազիլիայում դատարանը որոշում է կայացրել կասեցնել Telegram-ի աշխատանքը
Դատարանը կարգադրել է կասեցնել Telegram մեսենջերի աշխատանքը Բրազիլիայում՝ ոստիկանությանը տրամադրված տվյալների թերի լինելու պատճառով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է G1 լրատվական պորտալը՝ հղում անելով իրավապահներին։
«Telegram մեսենջերը դաշնային ոստիկանությանը լիարժեք տվյալներ չի տրամադրել նեոնացիստական խմբավորումների մասին, դատարանը հեռահաղորդակցության օպերատորներին և հավելվածների խանութներին հրամայել է անհապաղ հեռացնել այս հավելվածը», – ասվում է լրատվամիջոցում:
Բացի այդ, ընկերությունը տուգանվել է օրական 1 մլն ռեալով (մոտ 200 հազար դոլար):