«Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր
Ապրիլի 25-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում հանձնուքում առկա բարձրախոսի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսի 2 մարտկոց:
Իսկ ապրիլի 20-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ծառայողները մասնաշենքերից մեկի նկուղ իջնող աստիճանների բազրիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել էին կտորով փաթաթված 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։