Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ Ուկրաինայում երկրի զինվորականների դերի մասին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, որ Ուկրաինայում իր զինվորականներն ապահովում են դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը և պատրաստում ուկրաինացի զինվորականներին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Քենի Մաքասքիլի հարցերին պաշտպանության փոխնախարարի գրավոր պատասխաններին։
«Զինված ուժերի անձնակազմը մնում է Ուկրաինայում՝ աջակցելու երկրում բրիտանական դիվանագիտական ներկայությանը և վերապատրաստում իրականացնելու Ուկրաինայի զինված ուժերի համար»,- ասել է փոխնախարարը։
Միաժամանակ, նրա խոսքով, Ուկրաինայում գտնվող բրիտանացի զինվորականներն օգնություն չեն ցուցաբերել ազգայնական «Ազով» գումարտակին (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում):
Ավելի վաղ Հիփին ասել էր, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ուկրաինական հակամարտության ավարտից հետո սպառված ուրանով արկերը մաքրելու պարտավորություն չունի և չի վերահսկում այն վայրերը, որտեղ ուկրաինական զինված ուժերն օգտագործում են այդ զինամթերքը։