Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է երկու երկրի շահերից. Քալըն
«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է երկու երկրի շահերից։ Այդ գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա էլ դրական ազդեցություն կունենա: Ուստի շարունակելու ենք աջակցել խաղաղ բանակցություններին»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիայի արտաքին քաղաքականության 100-ամյակը» խորագրով կոնֆերանսի ժամանակ:
Քալընը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել, որ տարածաշրջանային բոլոր երկրները՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, համատեղ ուժերով խաղաղության և կայունության մթնոլորտ ձևավորեն։
Թուրքիայի նախագահի խոսնակը կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիան և այլ դերակատարներ բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, և նրանց կոչ է արել առավել կառուցողական դիրք գրավել: Միաժամանակ Քալընը ևս մեկ անգամ հաստատել է, որ 44-օրյա պատերազմից ի վեր Անկարան Բաքվի կողքին է եղել և միշտ կլինի: