Ռուսաստանը և Ուկրաինան հերթական անգամ ռազմագերիներ են փոխանակել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի փոխանակման գործընթացում Ուկրաինային է փոխանցել 40 ռազմագերու՝ 40-ի դիմաց, ինչպես նաև չորս ծանր վիրավոր ուկրաինացի զինծառայողի, հայտնել Է ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:
«Այսօր գերությունից հայրենիք են վերադարձել ևս 40 մեր տղաները։ Վերականգնումից հետո նրանք կվերադառնան հարազատներին և ընկերներին: Իսկ Ուկրաինայի զինված ուժերի չորս ծանր վիրավոր զինծառայողներին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքով, վերադարձրել է մյուս 40-ի հետ»,- ասել է Մոսկալկովան:
Ուկրաինական կողմն էլ իր հերթին է նշել, որ հաջողվել է տուն վերադարձնել 44 զինծառայողի: «Դրանք զինվորականներ են, սահմանապահներ, ազգային գվարդիականներ, նավաստիներ, մարդիկ, որոնք պաշտպանում էին Մարիուպոլը, Ազովստալը, Խերսոնշչինան»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: