Փորձում եմ արգենտինացի ընկերներիս հրավիրել Ասթոն Վիլլա․ Մարտինես
«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է բիրմինգեմյան ակումբում իր ապագայի մասին:
««Աստոն Վիլլան» մեծ ակումբ է։ Ես հպարտ եմ, որ խաղում եմ այս թիմում։ Ես իսկապես շատ հպարտ եմ։ Կմնա՞մ, թե՞ կհեռանամ։ Ես սիրում եմ այս թիմը։ Ակումբում ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Բացի այդ, ես փորձում եմ իմ արգենտինացի ընկերներին հրավիրել «Ասթոն Վիլլա»,- ասել է դարպասապահը Behind the Game – փոդքասթում։
30-ամյա Մարտինեսը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել 2020 թվականին «Արսենալից»: Այս ընթացքում նա ակումբում անցկացրել է 109 հանդիպում։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը, փոխանցում է Armsport.am-ը։