Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը և նշել, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, կարծիքներ փոխանակել Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։
«Սին Զելենսկու հետ զրույցում ասել է, որ «Չինաստանը վճռականորեն կնպաստի բանակցային գործընթացին և հրադադարի հաստատմանը որքան հնարավոր է շուտ»,-մեջբերում է հեռուստաալիքը Չինաստանի ղեկավարի խոսքը։
Պեկինը հույս է հայտնել, որ բոլոր շահագրգիռ կողմերը «ճիշտ կհասկանան ուկրաինական ճգնաժամը» և երկխոսության միջոցով «ուղի կստեղծեն Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է նա։ Ըստ Չինաստանի ղեկավարի՝ երկխոսությունն ու բանակցությունները հակամարտությունից դուրս գալու միակ հնարավոր ելքն են։
Սի Ծինփինի խոսքով՝ միջուկային պատերազմում հաղթողներ չկան, բոլորը պետք է սառնասրտություն պահպանեն։
Հեռախոսազրույցը, որ նախաձեռնել էր ուկրաինական կողմը, տևել է մեկ ժամ: Զելենսկին իր Twitter-ում գրել է, որ այն երկար էր ու բովանդակալից։