Արամ MP3-ի համերգին տեղերի մեծ մասը դատարկ էին… բոլորը պարում էին
Նոյեմբերի 23-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երգիչ Արամ MP3-ի մարզային առաջին մենահամերգը, որն անցավ լեցուն դահլիճում: Տեղերի մեծ մասը դատարկ էին' բոլորը պարում էին:
Համերգից հետո gsplay.ru-ն զրույց ունեցավ Արամ MP3-ի հետ.
Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեիք, արդյո՞ք արդարացան դրանք, սպասո՞ւմ էիք այսպիսի ջերմ ընդունելության:
-Չէի պատկերացնում, որ այսպես կլինի, կարծում էին, որ լավ կանցնի, բայց որ այս աստիճանի' չէ: Հիմա շատ-շատ ուրախ եմ, քանի որ մենահամերգով առաջին անգամ էի Գյումրիում, նախկինում «Վիտամին ակումբի» հետ եմ եկել և միայն նման արձագանքը ոգեշնչեց հետգայում ստեղծագործելու ու էլի ներկայանալու Գյումրին:
Եթե համեմատենք մյուս մարզերի կամ Երևանի հանդիսատեսի հետ, ի՞նչ առանձնահատկություն ունի հենց Գյումրիի հանդիսատեսը:
-Ես ճիշտն ասած միշտ լսել եմ կարծիքներ, որ Գյումրիի հանդիսատեսին զարմացնելը դժվար է: Օրինակ, չգիտեմ, մենք միշտ ծափերի ենք արժանացել, դահլիճը Վիտամինի ելույթների ժամանակ միշտ լեփ լեցուն է եղել և ուրախ, իսկ իմ համերգին' լեփ լեցուն ու պարում էին: Դրանից ավել բարձր գնահատական ինձ պետք չէ: Մարզերում սա իմ առաջին մենահամերգն էր: Այսինքն սկիզբը դրվեց Գյումրիում և շատ լավ սկիզբ, և հուսով եմ, որ էլի կգամ այստեղ' նոր պրոեկտներով:
Առաջիկայում եթե լինեն համերգներ' հայտարարությունները կտեղադրվեն Ֆեյսբուքի էջում:
Ուզում եմ շնորհակալություն հայտել բոլորին, ովքեր եկել էին համերգին: Օրինակ Երևանում հազվադեպ է պատահում, որ հանդիսատեսը պարում է առաջին երգից հետո, բայց այստեղ հենց առաջին երգից հետո բոլորը սկսեցին պարել: