Ռուսաստանը համաձայնել է վերանայել Ուկրաինայի հետ գազամատակարարման պայմանագիրը. Ազարով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնել է վերանայել Ուկրաինայի հետ գազամատակարարման պայմանագիրը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Վարչապետի խոսքով` համաձայնությունը պայմանագիրը վերանայելու մասին «մեծ հաշվով արդեն կա» և երկրների իշխանությունները «հույս ունեն այն իրագործել բանակցությունների ընթացքում»:
Նույն ժամանակ Ազարովը հերքել է այն լուրերը, որ իբրև թե Մոսկվան 20 մլրդ ԱՄՆ դոլար է վճարել Կիևին, որպեսզի նրանք մերժեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի համար կարևոր է պահպանել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: