Սպանվել է Իրանի Փորձագետների խորհրդի անդամը (տեսանյութ)
Իրանի Իսլամական Հանրապետության Փորձագետների խորհրդի անդամ է սպանվել.
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում մահափորձ է կատարվել՝ Սիստանում և Բելուջիստանում ԻԻՀ Գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչ, Փորձագետների խորհրդի անդամ Աբբաս Ալի Սոլեյմանիի վրա։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարդասպանը անվտանգության աշխատակցից վերցրած ատրճանակով կրակ է բացել բանկի շենքում՝ ներկաների վրա։
Երեք հոգի վիրավորվել է, իսկ բարձրաստիճան հոգեւորականը տեղում մահացել է, փոխանցում է Mediahub-ը։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։