Զանգվածային ծեծկռտուք. 11 մարդ հոսպիտալացվել է
Հյուսիսային Օսիայում 11 մարդ հոսպիտալացվել է զանգվածային ծեծկռտուքից հետո։
Գիշերը ավելի քան 50 մարդ է հավաքվել Կուրթկի գյուղում։ Պատճառը վերջերս տեղի ունեցած հակասությունն էր։
Արդյունքում կիրառվել են փայտեր և տրավմատիկ զենքեր։ 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացածը դիմել են փախուստի ոստիկանական ուժերի ժամանումից հետո։
Առայժմ երկուսը բերման են ենթարկվել: Նրանք զարմիկներ են և ակտիվորեն մասնակցել են ծեծկռտուքին։ Եվս մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Սա տեղի բնակիչ, 20-ամյա Գեորգի Մ.-ն է, որովայնի թափանցող հրազենային վնասվածք է ստացել։ Մնացած մասնակիցներին այժմ փնտրում են, փոխանցում է Mediahub-ը։