Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը․ Արգենտինայի նախագահ
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հիշատակում են ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆերնանդեսը Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։
«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին մենք հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։
Գրկում ենք հայ ժողովրդին և Արգենտինայի հայկական համայնքին՝ վերահաստատելով մեր մշտական հավատարմությունը մարդու իրավունքների լիարժեք գործունակությանը»,- գրել է Արգենտինայի նախագահը։
En el 108° aniversario del genocidio armenio, conmemoramos el Día de Acción por la Tolerancia y el Respeto entre los Pueblos.
— Alberto Fernández (@alferdez) April 24, 2023
Abrazamos al pueblo armenio y a la comunidad armenia en Argentina, reafirmando nuestro compromiso eterno con la vigencia plena de los derechos humanos. pic.twitter.com/35JAdsEsey