Թուրքիայի ռեակտիվ շարժիչով հարձակողական ինքնաթիռը 1-ին թռիչքն է իրականացրել
Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Արտադրողի տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնել 1500 կմ/ժ արագություն, իրականացնել թռիչք իրականացնել մինչև 13.7կմ բարձրության վրա և կրել մինչև 3 տոննա օգտակար բեռ։
Այն կարող է օգտագործվել F-5 ինքնաթիռների փոխարեն՝ ներառվելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում։ Նշվում է, որ թռիչքը բարեհաջող է իրականացվել։ Նախատեսվում է Մինչև 2025 թվականն ավարտել սերտիֆիկացման գործընթացը և սկսել այդ ինքնաթիռի շահագործումը։
Հիշեցնենք, որ «Hürjet»-ը թուրքական «Hurkus» ուսումնական ինքնաթիռի ռեակտիվ տարբերակն է։ Այն 2017-ից մշակում է թուրքական Tai (Turkish Aerospace Industries) օդատիեզերական ընկերությունը։