Թուրքիայի Ադանայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։
Նախարարության Twitter-ում հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 07:48-ին։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50,7 հազարի, փոխանցում է Shantnews.am-ը։