Ինձ գումար չեն վճարում հույսերի և ակնկալիքների համար․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք խաղաղություն Ուկրաինայում այս տարի, ասել է, որ իրեն չեն վճարում ակնկալելու համար։
«Ինձ գումար չեն վճարում հույսերի և ակնկալիքների համար»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։
Նա ավելացրել է, որ իրենք պետք է կոնկրետ խնդիրներ լուծեն։
«Այժմ դրանք վերաբերում են առաջին հերթին մեր երկրի անվտանգության ապահովմանը և մեր հարևանությամբ դարեր շարունակ բնակվող ռուսների նկատմամբ ուկրաինական ռեժիմի կողմից խտրականության և բնաջնջման կանխարգելմանը»,-Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։