Բրազիլիայում ՀՀ դեսպանն իր աջակցությունն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Ժոաո Կառլոս Բոյաջյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ:
Կողմերը անդրադարձել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, համատեղ իրականացվող կարևոր ծրագրերին և նախագծերին, քննարկել են Հիմնադրամի առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Արմեն Եգանյանն իր աջակցությունն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը:
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը Հայաստանում իրականացնում է մի շարք ծրագրեր,ինչպիսիք են 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորների պրոթեզավորումը, ջրամատակարարումը սահմանային համայնքներին, ինչպես նաև ենթակառուցվածքների վերանորոգումը: