Չավին խոսել է Մեսսիի՝ Ալբայի ու Բուսկետսի հետ ընթրելու մասին
Չավին կատակով է պատասխանել Ժորդի Ալբայի և Սերժի Բուսկետսի՝ Լիոնել Մեսսիի հետ ընթրիքի մասին հարցին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին այցելել է Բարսելոնա ՊՍԺ-ից կատալոնական ակումբ վերադառնալու մասին լուրերի ֆոնին:
«Ես ավելի ուշ եկա աղանդերի համար (ծիծաղում է): Ոչ, նրանք ինձ ոչինչ չեն ասել Մեսսիի մասին։
Հիմա այդ ամենը վարկածներ են: Մենք կենտրոնացած ենք Լա լիգայի և ոչ մի այլ բանի վրա։
Ինձ դուր է գալիս խոսել Լեոյի մասին: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, բայց հիմա մեզ հանդիպում է սպասվում «Ռայո Վալյեկանոյի» դեմ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, փոխանցում է Armsport.am-ը։