Երիտասարդ տղամարդուն ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար․ Ռուբեն Մելիքյան
Երիտասարդ տղամարդուն ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հենց նոր մի քաղաքացի ինձ լուր տվեց, որ իր ծանոթ մեկ այլ քաղաքացու՝ երիտասարդ տղամարդու, ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։
Ըստ ահազանգող քաղաքացու՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 21:00-ի մոտակայքում՝ ենթադրաբար Սայաթ-Նովայի փողոցում։
Ով լուր ունի, թե ուր են տարել քաղաքացուն, խնդրում եմ ինձ տեղեկացնել։ Իրավունք չունենք մենակ թողնել նման քաղաքացիներին։
Լրացում. հասցեատիրոջ ճակատին «նիկոլ-դավաճան» գոչելու համար քաղաքացին իրոք ձերբակալվել էր՝ «սառը զենք պահելու» անհիմն պատրվակով։ Մեկ ու կես ժամ բաժնում պահելուց հետո քաղաքացին ազատ է արձակվել։ Մանամասները՝ լայվերում»,- գրել է Մելիքյանը: