Վլահովիչը բաց կթողնի Ինտերի դեմ խաղը
«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և չի խաղա «Ինտերի» դեմ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Բժիշկներն ախտորոշել են կոճի սալջարդ։
«Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Այս մրցաշրջանում Դուշան Վլահովիչը մասնակցել է 35 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ, փոխանցում է Armsport.am-ը։