Իտալիայի հաշմանդամների հարցերով նախարարը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Իտալիայի հաշմանդամների հարցերով նախարար Ալեսանդրա Լոկատելլին, Հայոց ցեղասպանության մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հիշեցնելով, այն մարդկության դեմ հանցագործություն է որակել:
«108 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից՝ մարդկության դեմ հանցագործությունից, որը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ թուրքական իշխանությունները որոշեցին իրականացնել տեղահանություններ ու զանգվածային ջարդեր՝ բնաջնջելով ավելի քան մեկուկես միլիոն մարդու»,- գրել է նա։
Sono passati 108 anni dal genocidio armeno, un crimine contro l’umanità iniziato il 24 aprile del 1915 quando le autorità turche decisero di avviare deportazioni e massacri di massa sterminando più di un milione e mezzo di persone. pic.twitter.com/PkKjEd0IcK
— Alessandra Locatelli (@Ale_Locatelli_) April 24, 2023