Վեց երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին
Մի քանի երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Երկրների իշխանությունների խոսքերով` նրանք չեն կարող այդքան շատ գումար վճարել: Սակայն մրցույթի կազմակերպիչները որևէ խնդիր չեն տեսնում: Ինչպես հայտնում է Life News-ը երկրների հրաժարվելը ոչ մի կերպ չի կարող ազդել մրցույթի անցկացման վրա:
«Ցուցակը մշտապես փոփոխության է ենթարկվում: Դա բնական է: Մենք լավ գիտակցում ենք, որ Եվրոպայում այսօր ոչ ստաբիլ վիճակ է: Մի շարք երկրների համար պարզապես ելք չկա` հրաժարվելուց բացի: Սակայն մենք ուրախ կլինեն, եթե նրանք որոշեն վերադառնալ»,- ասել է Յարմո Սիմը:
Մասնակցությունից հրաժարվել են Բուլղարիան, Սերբիան, Խորվաթիան, Կիպրոսը և 2 երկիր ևս: