Սպերցյանը և Տիկնիզյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում. WhoScored
WhoScored պորտալը ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականը։
Տուրի խորհրդանշական թիմում ընդգրկվել են նաև Էդուարդ Սպերցյանը և Նաիր Տիկնիզյանը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Կրասնոդարին» և հաղթել 4-3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Լոկոմոտիվն» այս տուրում ոչ-ոքի է խաղացել ԲԿՄԱ-ի հետ, Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Աղբյուր ArmSport.am