ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի
Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝
Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով.
Վարչական մասնագիտացման բաժնից՝ Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Տիգրան Սանթրոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ և Սյուզաննա Վարդանյանը՝ 6 կողմ, 4 դեմ ձայներով:
Քրեական մասնագիտացման բաժնից` Ռիմա Առաքելյանը 10 կողմ, 0 դեմ ձայներով, Մասիս Մելքոնյանը 9 կողմ, 1 դեմ ձայներով: