Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձնի 8 սահմանամերձ գյուղ. ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։
Այս պայմանները նա հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։
«Հայաստանը պետք է.
կատարի իր միջազգային պարտավորությունները;
ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից;
ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը;
դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից;
վերջ դնի ականային ահաբեկչությանը;
լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում;
փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը;
բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ», - ասել է Ալիևը։