Հայտնի է Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի ինքնությունը
Ապրիլի 24-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2115»-ի 21-ամյա ուղևոր Վահե Ավդալյանը մահացել է տեղում, իսկ 21-ամյա ուղևոր Սիփան Հարությունյանը մահացել է հիվանդանոցում:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: