Ադրբեջանցի զինծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Տեղ համայնքի բնակիչների համար․ «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:
Ասված է «Թաթոյան» հիմնադրամի հայտարարության մեջ․
«Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։
Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ»: