Երգչուհի Բեյոնսեին արգելել են տեսնել եգիպտական բուրգերն անհարգալից վերաբերմունքի և անկիրթ պահվածքի պատճառով
Հայտնի երգչուհի Բեյոնսեին Գիզայում թույլ չեն տվել տեսնել բուրգերը' ոչ բարեկիրթ պահվածքի և անհարգալից վերբերմունքի պատճառով: Այս մասին գրում է «Egypt Independent»-ը: Եգիպտոսի հնագիտական արժեքների հարցերով նախկին նախարար, ներկայումս բուրգերի թանգարային համալիրի ղեկավար Զահի Հավասը նշել է, որ երգչուհու համար անհատական էքսկուրսիա է նախապատրաստվել:
Նրա խոսքով` նրանք, ովքեր այցելում են շատ բարեկիրթ մարդիկ են, որոնց հետ հետագայում բարեկամական հարաբերություններ են առաջանում: Բեյոնսեն պայմանավորված ժամից ուշ է եկել և անգամ ներողություն չի խնդրել:
Նա եկել էր թիկնապահի հետ իսկ երգչուհու թիկնապահը թույլ չի տվել թանգարանի լուսանկարչին արարողակարգային լուսանկար անել: Նախարարի խոսքով` ինքը երգչուհուն անկիրթ է անվանել և ասել, որ չեն թղնում նրան բուրգերի մետ: