Կանադան շարունակում է ամուր մնալ ժխտողականության դեմ պայքարում. Մելանի Ջոլին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին տեղաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով՝ շեշտելով, որ Կանադան շարունակում է ամուր մնալ ժխտողականության դեմ պայքարում:
Տեսաուղերձում նա մասնավորապես ասել է, որ միանում է Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին՝ հիշելու զոհերին և հարգելու նրանց, որոնք շարունակում են այդ ողբերգությունից հետո ապրել ցավով:
«Մեր հավաքական պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով այս պատմական ճշմարտությունը: Կանադան շարունակում է ամուր մնալ ժխտողականության և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարում: Եվ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար»,-նշել է Կանադայի ԱԳ նախարարը:
Thank you the Hon. @melaniejoly for standing in solidarity with the Armenian people on this solemn occasion.
— Armenia In Canada (@armembcan) April 24, 2023
#ArmenianGenocide108 #NeverAgain pic.twitter.com/JYvjs8xbMT