Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, «5 աստղ շարժում»-ը ներկայացնող Ֆեդերիկա Օնորին «Թվիթեր»-ի իր էջում իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մեծաթիվ քրիստոնյա փոքրամասնության մեկուկես միլիոն հայեր 1915-1919 թվականներին բարբարոսաբար սպանվեցին երիտթուրքական կառավարության ձեռքով: Իմ խորին մտերմությունն եմ հայտնում հայ ժողովրդին»,- նշել է Ֆեդերիկա Օնորին: