Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել
Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
«Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։
Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու ենք լուսավոր և ազատ օրեր»։