Mirror. ՊՍԺ-ն անվճար բաց կթողնի Մեսսիին
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կհեռանա փարիզյան ակումբից։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունը չի շտապում արգենտինացուն պայմանագրի երկարաձգում առաջարկել։
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է վերակենտրոնացնել ակումբի զարգացման նախագիծը երիտասարդ ֆրանսիացի տաղանդներին պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Նախատեսվում է, որ ֆրանսիական գրանդը չի ձգտի աստղային խաղացողների հետ պայմանագիր կնքել: Մեսսիի ապագան կախված է «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորություններից, որը կցանկանար վերադարձնել խաղացողին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ 35-ամյա Մեսսին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կարող է դառնալ ազատ գործակալ։
Աղբյուր ArmSport.am