Անկարայի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումները
Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելել է Հայոց ցեղասպանության թեմայով անցկացվելիք բոլոր պանելային քննարկումները, մամուլի ասուլիսները, հավաքները, երթերը և միջոցառումները:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ըստ №5442 Նահանգի կառավարման մասին օրենքի 11/C կետի և № 2911 Հավաքների և երթերի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթների նպատակահարմար չի դիտարկվում հանգստության պահպանման, անվտանգության և այլ նկատառումներով։
Նաև զգուշացվել է, որ վերոնշյալ արգելքի պահանջը չկատարելու դեպքում համապատասխան օրենսդրական դրույթների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ դատական և վարչական միջոցներ։