Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել. այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ապրիլի 24-ի տեղեկագրում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է այս փաստը:
Ըստ տեղեկագրի՝ 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում (կամուրջ Խաքարի գետի վրայով)։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։