Կարիք չկա իրավիճակն ուռճացնելու․ Տուխել
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Մայնցից» կրած պարտությունը Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում։
«Այս իրավիճակը ուռճացնելու իմաստ չկա: Չափազանց շատ միավորներ կորցրեցինք մրցաշրջանի երկրորդ կեսում, 90 րոպե չենք կարողանում լավ խաղալ։ Առաջիկա օրերին շատ ենք աշխատելու՝ ուշադրություն չդարձնելով մրցաշարային աղյուսակին։ Իհարկե, ես պատասխանատու եմ սրա համար։
Որքան կողքի եմ մնում, այնքան պատասխանատվություն եմ զգում․ կարևոր չէ մեկ օրով եմ այստեղ, մեկ ամսով, թե մեկ տարով: Մենք միասին կվերլուծենք ամեն ինչ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Արդյունքում մյունխենցիները նահանջեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» առաջ անցավ առաջատարի դիրքում՝ հաղթելով «Այնտրախտին» (4:0):
Աղբյուր ArmSport.am