Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը. Կիպրոսի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցին
Կիպրոսի հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը,
Մենք հիշում ենք զոհերին,
Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը,
Մենք ասում ենք այլևս երբեք
24 ապրիլի 1915 թ.»։