Չիլիում ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել
Չորս մարդ է զոհվել, երբ կիրակի օրը Մոկա կղզու մոտ փոքր ինքնաթիռն ընկել է օվկիանոսը։ Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ մեկ ուղևոր ողջ է մնացել։
«Չորս ուղևոր և օդաչու տեղափոխող ինքնաթիռը բարենպաստ եղանակային պայմաններում օդ է բարձրացել ժամը 14:21-ին, թռիչքից հետո կղզուց 150 մետր հեռավորության վրա ընկել է ջուրը: Ղեկավարությունը ցավով հաստատում է չորս մարդու մահը, իսկ հինգերորդի վիճակը ծանր է, ով գտնվում է կղզու բուժհաստատությունում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Bio Bio ռադիոկայանի՝ ողջ մնացած ուղևորուհին ինքնուրույն լողացել է դեպի ափ, որտեղ մարդիկ նկատել են նրան։ Կղզում առաջին օգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են մայրցամաքային հիվանդանոց։
Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։