Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Հունաստանի նախագահ
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ։
«Մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ բնաջնջված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մեր պարտքն է պայքարել խտրականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից և համոզմունքներից»,- գրել է Հունաստանի նախագահը։
Τιμάμε τη μνήμη των θυμάτων της Αρμενικής Γενοκτονίας, που εξοντώθηκαν κατά τη διάρκεια της οθωμανικής αυτοκρατορίας. Καθήκον μας η καταπολέμηση κάθε μορφής μισαλλοδοξίας, ώστε όλοι οι άνθρωποι να είναι ασφαλείς, ανεξάρτητα από την ταυτότητα, την καταγωγή ή τις πεποιθήσεις τους.
— President GR (@PresidencyGR) April 24, 2023