Երեք ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Ըստ Sport24-ի՝ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս ամառ կարող է տեղափոխվել «Մարսել»։
«Ֆրանսիայում ուշադիր հետևում են Սպերցյանին։ «Մարսելի» համար նա այս տարվա տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը ցանկանում է կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել՝ թիմի կիսապաշտպանությունում մրցակցությունը մեծացնելու համար։
Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու հարցում հետաքրքրված են նաև Իտալիայում. «Միլանն» ու «Ֆիորենտինան» նույնպես հետևում են Սպերցյանին և կարող են գնել նրա տրանսֆերը, եթե ոչ այս ամառ, ապա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Երեք ակումբներն էլ պատրաստ են Սպերցյանի համար վճարել ոչ ավելի, քան 14 միլիոն եվրո՝ ներառյալ բոլոր բոնուսները»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։