Արցախի ԱԺ պատգամավորներն ընդգծում են՝ Հակարի գետի կամրջի վրա հսկիչ անցակետի տեղադրումը հակասում է եռակողմ հայտարարությանը
Արցախը հայաթափելու՝ Ադրբեջանի նպատակն անփոփոխ է մնում։ Հերթական սադրիչ գործողությունը տեղի է ունեցել ապրիլի 23-ին․ Ադրբեջանն ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։
Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Արցախի խորհրդարանի պատգամավորներն այս առնչությամբ ընդգծում են՝ պահանջատեր է պետք լինել, որպեսզի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը հավատարիմ մնան պարտավորություններին։
Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում