Վայոց ձորում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները բնակիչների ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել Եղեգնաձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարները, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը, Եղեգնաձորի համայնքապետարանի, կրթական, մշակութային հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները:
Այնուհետ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։